Փաշինյանը մեկնեց ԱՄՆ, որտեղ սպասվում է հանդիպում Ալիևի հետ, «խաղաղության պայմանագրի» վերջնական տեքստի հանրային ներկայացումը և նույնիսկ, գուցե, այն կնքելու մասին հայտարարելու արարողություն լինի, ԱՄՆ-ի նախագահ Թրամփի գլխավորությամբ...
Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց՝ արդարանալով, թե բա՝ «զատո» դրա փոխարեն Հայաստանի ինքնիշխանությունը պահեցի ու Սյունիքի միջանցքը չհանձնեցի։ Այդ արդարացման մեջ խտացվեցին քաղաքական անմեղսունակությունը, դավաճանությունն ու անբարոյականությունը...
Թրամփի բանագնաց Ուիտկոֆի հանդիպումը Պուտինի հետ, ըստ նախնական արձագանքների, կարող է դրական տեղաշարժ հանդիսանալ ուկրաինական պատերազմի սառեցման գործընթացում...
Այսօր հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ: The Washington Post-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահը «կփորձի միջնորդել երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը»...
Այս առավոտ բարլուսով Վաշինգտոնից «բացառիկ լուր» տարածվեց. Նիկոլը հանդիպելու է Ալիևի հետ՝ իբր «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու նպատակով։ Արևմտյան լրատվամիջոցները շնչակտուր շեշտում են, թե «պատմական բեկում» է սպասվում, իսկ տեղական քարոզչամեքենան հերթական անգամ սա փորձում է ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ...
Ինչո՞ւ 2018 թվականին գերտերությունները փոխադարձ համաձայնությամբ իշխանության բերեցին Հայաստանում ակնհայտորեն ազգադավ ու հայրենատյաց մի կառավարություն, և ինչո՞ւ մինչ օրս ատամներով պահում ու պաշտպանում են այն։ Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, նպատակը ոչ միայն Արցախը հայաթափ վիճակում Ադրբեջանին հանձնելն էր, այլև Հայաստանի Հանրապետության սահուն լիկվիդացիան՝ այն թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական լիակատար վերահսկողության տակ դնելու ճանապարհով...
1. ԻՐԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ՝ վերջինիս գեոտնտեսական դիրքերի էական խարխլմամբ:
Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ձևավորումը լիովին տեղավորվում է Մեհենի հայտնի «անակոնդայի մեթոդի» մեջ: Մասնավորապես՝ «Դավթի միջանցքի» ու «Բեն Գուրիոնի ջրանցքի» հետ մեկտեղ «Զանգեզուրյան»-ը պարալիզացնում է Իրանի տրանսպորտային համակարգը...
Գիշերը ռուսական «Գերան» անօդաչու սարքերը հարվածել են Օդեսայի շրջանի Իզմայիլի տարածքի մի քանի օբյեկտների, այդ թվում՝ Օռլովկայի և Նովոսելսկու հարակից հատվածներին...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...